Հայկ Գալստյանը խաղադաշտ է դուրս եկել «Շտուտգարտի» մեկնարկային կազմում

Հայկ Գալստյանը խաղադաշտ է դուրս եկել «Շտուտգարտի» մեկնարկային կազմում

PanARMENIAN.Net - Գերմանական «Շտուտգարտը» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել Դրեզդենի «Դինամոյի» հետ և պարտվել 1:2 հաշվով:

«Շտուտգարտի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը, ով փոխարինվել է անմիջապես ընդմիջումից հետո, հայտնում է Armfootball.com-ը:

19-ամյա Գալստյանը վերջերս է «Բոխումից» տեղափոխվել «Շտուտգարտ»: Առաջին անգամ նոր ակումբի կազմում Գալստյանը խաղադաշտ էր դուրս եկել հուլիսի 10-ին«Շտուտգարտ Կիկերսի» դեմ:Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---