ԻՊ գրոհայիններն իրաքյան Թալ Աֆարը «խալիֆաթից» անկախ պետություն են հռչակել13 հուլիսի 2017 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան Թալ Աֆար քաղաքն ինքնուրույն պետություն են հռչակել՝ դրանով իսկ հռչակելով նրա անկախությունն այսպես կոչված խալիֆաթից: Ահաբեկիչները խիստ պատիժներով են սպառնացել յուրաքանչյուրին, ով չի կատարի նոր իշխանությունների հրամանները: Նշվում է, որ Թալ Աֆարի իրադարձությունները վկայում են ԻՊ շարքերում պառակտման մասին, որի պատճառը հավանաբար խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահն է, գրում է Lenta.ru-ն Akhbar Alaan-ի վրա հղումով: Աղբյուրները պնդում են նաև, որ այժմ քաղաքում Ալ Բաղդադիի կողմնակիցների զանգվածային ձերբակալություններ են իրականացվում: Դա իրականացվում է արաբների ու օտարերկրացիների ղեկավարությամբ, որոնք փորձում են իրենց կամքը թելադրել ընդդիմադիրներին: Այն մասին, որ Ալ Բաղդադին հավանաբար մայիսի 28-ին սպանվել է ՌԴ ավիահարվածի հետևանքովսիրիական Ռաքքայի մատոույցներում, հայտնել էր ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Այն ժամանակ ոչնչացվել էր մոտ 330 գրոհային, այդ թվում Ռաքքայի «էմիր» Աբու Ալ Հաջի Ալ Միսրին: Հունիսի վերջում Իրանի հեռուստատեսությունը լուսանկարներ հրապարակեց, որոնք հաստատում էին ԻՊ պարագլխի մահը: Աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիիմահը: Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |