Ինչպես է Մոսկվայի «Արարատը» պատրաստվում մեկնարկին ՌԴ ՊՖԼ-ում

Ինչպես է Մոսկվայի «Արարատը» պատրաստվում մեկնարկին ՌԴ ՊՖԼ-ում

PanARMENIAN.Net - Ռուսական Championat.com-ը ներկայացրել է նորաստեղծ «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբը, որը հիմնվել է 2017-ի մարտին և հիմա պատրաստվում է մեկնարկել պրոֆեսիոնալ մակարդակով՝ ՌԴ պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայում:

Ըստ պարբերականի, Մոսկվայի «Արարատը» անդամների ընտրության առումով ավելի ծանրակշիռ է երևում իր երևանյան անվանակից ակումբից, որը ժամանակին ՀՀ և ԽՍՀՄ ոսկին նվաճեց:

«Նորաստեղծ մոսկովյան ակումբի յուրաքանչյուր երկրորդ խաղացող կենսագրության գոնե մեկ նշանակալի դրվագ ունի: Ոմանց ամբողջական հոդվածներ են նվիրված Վիքիպեդիայում տասնկալ հիպերհղումներով ու հղումներով: Օրինակ, նախկին «բանակային» Ռեվյակինը 16 տարեկանում է սկսել խաղալ ՌԴ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում, իսկ առաջին գոլը նրա պաշտպանած դարպասը խփել է համաշխարհային ֆուտբոլի աստղ Էտո՝ Օ-ն:

Պաշտպաններ Կացալապովն ու Տարականովը լավ համարում ունեին «Տորպեդոյում»: Ֆոմինը Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է, իսկ Ռեբկոն Հիդդինքի օրոք ազգային թիմում է խաղացել: Լեբեդենկոն 350-ից ավելի խաղի է մասնակցել երկրի առաջնությունում, հարձակվող Դավիդովը նույնպես աչքի է ընկել իր խաղով...Շատ-շատ փորձառու մարդիկ են հավաքվել ռուսաստանյան «Արարատում» հստակ նպատակով: Սակայն նույնիսկ այդ փորձառու թիմի կազմում աչքի են ընկնում 2-ը՝ Պավլյուչենկոն և Իզմայլովը: Առաջինը նոր նախագծին մասնակցելու համար հետաձգել է իր մարզական կարիերայի ավարտը, մինչդեռ երկրորդը մի քանի ամսվա դադարից և ծանր մտորումներից հետո վերսկսում է կարիերան: Ստացվում է՝ արժանի նախաձեռնություն է, եթե այսպիսի վարպետներ են գործի անցել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ մոսկովյան «Արարատը» պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի հետ:

«Համամիտ չեմ, թե Իզմայլովն ու Պավլյուչենկոն միայն փողի համար են եկել: Նրանք նաև մարզական դրդապատճառներ ունեն: Ես յուրաքանչյուրի հետ եմ զրուցել, և բոլորի մոտ տեսել եմ թիմի հետ արդյունքի հասնելու, ակուբի զարգացմանը նպաստելու ցանկություն: Երկուսի հետ էլ դյուրին էր ընդհանուր լեզու գտնելը: Մարատի հետ, օրինակ, 3 օրում ամեն ինչի մասին պայմանավորվեցինք: Իզմայլովին համարում եմ Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա առանց այդ էլ ֆանտաստիկ կարիերա է արել, իսկ եթե վնասվածքներ չլինեին, նա կարող էր աշխարհի ցանկացած թիմում խաղալ: Ես առաջարկեցի մասնակցել թիմի հավաքին, բայց Մարատն ասաց, որ չի ուզում վատ մարզավիճակում հայտնվել տղաների մոտ և ինքնուրույն կպատրաստվի», -ասել է Արարատի նախագահ Վալերի Հովհաննիսյանը:

Առաջին խաղը ՊՖԼ-ում կկայանա հուլիսի 19-ին«Զորկիի» հետ Կրասնոգորսկում:

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---