Կոսովոյի ալբանացիների ահաբեկչական կազմակերպության գրոհայինները պատրաստվո՞ւմ են պատերազմի

PanARMENIAN.Net - Այսպես կոչված Ալբանական ազգային բանակի` ԱԱԲ-ի գրոհայիները, որին Կոսովոյում ՄԱԿ-ի քաղաքացիական առաքելությունը ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել, սկսել է ակտիվորեն պատրաստվել հնարավոր զանգվածային անկարգություններին երկրամասի հյուսիսում: Իրենց կարծիքով անկարգություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, եթե Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակի: Այդ մասին հաղորդագրությունը զետեղվել է ուրբաթ օրը Կոսովոյի ալբանացիների «Balkaninside» կայքում` ԱԱԲ-ի առաջնորդ ոմն Արբերիի վրա հղումով: Նրա խոսքերով, ԱԱԲ-ի հրամանատարությունն «իր ուշադրությունը սեւեռում է հիմնականում Կոսովսկա Միտրովիցա սերբաբնակ քաղաքի հյուսիսային մասի վրա»: Քաղաքի հարավային մասում, որ գտնվում է Իբր գետի հակառակ ափին, ապրում են ալբանացիներ:



«Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ զինված սերբերը կարող են դիմել բռնության քաղաքի ալբանացի բնակչության հանդեպ, երբ Պրիշտինան անկախություն հռչակի: Այդ դեպքում մենք կկարողանանք օգնության հասնել մեր հայրենակիցներին»,-ընդգծել է իր հայտարարության մեջ Արբերին:



Նրա խոսքերով, 2004 թվականի մարտին Կոսովոյում տեղի ունեցած միջէթնիկ անկարգությունների ժամանակ ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ գտնվող ՔՖՕՐ-ի զորքերը գերադասեցին մնալ իրենց զորանոցներում, քանի դեռ Կոսովոյի ալբանացիներն ու սերբերը զենքը ձեռքերին պարզում էին իրենց հարաբերությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---