ՎիվաՍել-ՄՏՍ. Ռոումինգի ցածր սակագներ՝ Եվրոպայի մի շարք երկրներում, Եգիպտոսում, Իսրայելում և Ավստրալիայում

ՎիվաՍել-ՄՏՍ. Ռոումինգի ցածր սակագներ՝ Եվրոպայի մի շարք երկրներում, Եգիպտոսում, Իսրայելում և Ավստրալիայում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Հունգարիայում, Մալթայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում և Ֆրանսիայում, ինչպես նաև՝ Ավստրալիայում, Եգիպտոսում և Իսրայելում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:

Բացի այդ, հնարավոր է օգտվել ելքային SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, և ինտերնետ ծառայությունից ՝ ընդամենը 25 դրամ 1 ՄԲ-ի համար:

Առաջարկի շրջանակում SMS-ի և ինտերնետի համար սակագները գործում են հետևյալ երկրներում՝ նշված օպերատորների ցանցերում:

Ալբանիա՝ Vodafone, Ավստրալիա՝ Vodafone, Գերմանիա՝ Vodafone, Եգիպտոս՝ Mobinil, Vodafone, Misr Իռլանդիա՝ Vodafone, Իսպանիա՝ Vodafone, Իսրայել՝ Hot Mobile, Pelephone, Իտալիա՝ Vodafone, Ti, Հունաստան՝ Vodafone, Wind, Հունգարիա՝ Vodafone, Մալթա՝ Vodafone, Մեծ Բրիտանիա՝ Vodafone, Նիդեռլանդներ՝ Vodafone, Չեխիա՝ Vodafone, Պորտուգալիա՝ Vodafone, Meo, Ռումինիա՝ Vodafone, Ֆրանսիա՝ SFR:

«Հասանելի և հարմարավետ ծառայություններ ապահովելը, անկախ բաժանորդի գտնվելու վայրից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Հատկապես ամառային արձակուրդների հաճելի շրջանում մենք ջանք չենք խնայում՝ արտերկիր մեկնած մեր բաժանորդներին ռոումինգի անխափան ու մատչելի ծառայություններ տրամադրելու համար՝ ընտանիքի և ընկերների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու նպատակով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

* Մալթայում «Զանգ Հայաստան» ծառայությունը գործում է միայն «Go Mobile» օպերատորի ցանցում:

** Մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության շրջանակներում առաջարկվող սակագինը գործում է միայն «Vodafone Ուկրաինա» օպերատորի ցանցում:

*** Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ/10 ԿԲ սակագինը:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---