ՀՀ մարզիկները կմասնակցեն 23-րդ սուրդլիմպիկ խաղերին

ՀՀ մարզիկները կմասնակցեն  23-րդ սուրդլիմպիկ խաղերին

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կանցկացվեն 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ):

Թուրքիայում Հայաստանի հավաքականը կներկայացնի տասը ըմբիշ և երկու ձյուդոիստ:

Մասնակիցները կմրցեն 21 մարզաձևում, այդ թվում հինգ թիմային, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Այս օրերին հայաստանցի սուրդլիմպիկների թիմն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Photo` Armnoc
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---