ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրի հետ:

Հայաստանցի գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր և մրցաշարային աղյուսակում 18 մասնակցի մեջ բաժանում է 7-14-րդ տեղերը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հուլիսի 14-ին Արոնյանը սևերով կխաղա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ:

Գրան Պրիի 7-րդ տուրում Արոնյանը պարտվել էր հնդիկ Պենտալա Հարիկրիշնային: Ավելի վաղ Արոնյանը երեք անընդմեջ ոչ ոքի է խաղացել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---