8 հունվարի 2008 - 14:24 AMT
Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդացրային եւ ավտոմատային գնդակոծման է ենթարկել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը
Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը նորից խախտել են հրադադարը: Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, 00:00-ից 00:45 հատվածում` Թարթառի շրջանում, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը գնդացրային եւ ավտոմատային գնդակոծման են ենթարկել: Գնդակոծությունը ճնշվել է պատասխան կրակով, կորուստներ չկան: