Մակրոն. Ֆրանսիան այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա

Մակրոն. Ֆրանսիան այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի հարցում նոր մոտեցման մասին, որտեղ Ֆրանսիայի և նրա գործընկերների գլխավոր նպատակը լինելու է հաղթանակն ահաբեկիչների նկատմամբ:

Նա հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունն այլևս պարտադիր պայման չէ սիրիական հակամարտության կայուն հանգուցալուծման համար: Ըստ Ֆրանսիայի նախագահի, ապահովելու համար քաղաքական կայուն ապագա այդ երկրի համար դիվանագիտական ջանքեր են պետք և Ասադի ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը երկխոսությանը, գրում է Deutsche Welle-ն:

Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ ԱՄՆ հետ կիսում է Սիրիայի հարցում «կարմիր գծի» առկայությունը քիմիական զենքի կիրառման առումով: Բացի այդ, Փարիզը պնդում է, որ երկրում հումանիտար միջանցքներ ստեղծվեն:

Թրամփն իր հերթին նշել է, որ Մակրոնի հետ կան որոշակի հակասություններ, որոնք, սակայն, չեն կարող խարխլել երկու երկրների բարեկամությունը: Մասնավորապես նրանց այդպես էլ չի հաջողվել պայմանավորվել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցում:

Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրել Սիրիայի հարցում, որը չի նախատեսում նախագահ Բաշար Ասադիպաշտոնանկությունը և ենթադրում է առավել սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, այդ թվում ռազմական ոլորտում:

2017-ի մայիսին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ: Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---