14 հուլիսի 2017 - 13:59 AMT
Չերչիլի մասին «Մութ ժամանակներ» դրամայի առաջին թրեյլերն է թողարկվել

Համացանցում հայտնվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ուինսթոն Չերչիլի մասին պատմող «Մութ ժամանակներ» (Darkest Hour) պատմական դրամայի պրոմոհոլովակը:

Հոլովակը հրապարակվել է YouTube-ի Universal Pictures UK ալիքում հուլիսի 13-ին:

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես էր Չերչիլը դիմակայում Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամների ճնշմանը և հրաժարվում համաձայնության գնալ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ, գրում է Lenta.ru-ն:

Գլխավոր դերում նկարահանվել է Հերի Օլդմենը:

«Մութ ժամանակների» ռեժիսորն է Ջո Ռայթը («Քավություն», «Հպարտություն և նախապաշարմունք»):

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի աշնանը: