Արմսթրոնգի հավաքած լուսնի փոշին աճուրդի է հանվել

Արմսթրոնգի հավաքած լուսնի փոշին աճուրդի է հանվել

PanARMENIAN.Net - Լուսնի վրա աստղագնաց Նիլ Արմսթրոնգի կողմից հավաքած Լուսնի փոշին աճուրդի է հանվել Նյու Յորքի Sotheby's աճուրդում: Այդ մասին ասվում է աճուրդի տան կայքում:

Լուսնի փոշով և մանր քարերով փոքրիկ տոպրակի համար աճուրդի կազմակերպիչները մտադիր են 2-4 մլն դոլար ստանալ:

«Այդ տոպրակն Արմսթրոնգն օգտագործել է «Ապոլոն-11»-ում Լուսնի վրա հավաքած ամենաառաջին նմուշների համար: Սա մարդկության մեծագույն նվաճման՝ Լուսնի վրա վայրէջքի բացառիկ հազվագյուտ արտեֆակտ է»,-ասվում է Sotheby's-ի հաղորդագրության մեջ:

Աճուրդը նվիրված է Լուսնի վրա վայրէջքի 48-ամյակին և կայանալու է հուլիսի 20-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ապոլոն-11»-ի անձնակազմի անդամներ ամերիկացի տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգը և Էդվին Օլդրինը 1969 թվականի հուլիսի 20-ին առաջին անգամ ոտք դրեցին Լուսնի վրա: Նիլ Արմսթրոնգը մոտ երկու ժամ մնաց Լուսնի վրա, Օլդրինը՝ մի քիչ պակաս։ Միասին հավաքել են 22 կգ լուսնային նյութեր՝ Երկիր բերելու համար։ Արշավախմբի երրորդ անդամ Մայքլ Քոլինզը ղեկավարում էր տիեզերանավը մինչ նրանց վերադարձը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---