ՌԴ Պետդուման վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում:

Զորախումբը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում՝ կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով:

Համաձայնագրի իրականացման լիազոր մարմիններ են համարվում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարությունները, որոնք որոշում են միացյալ զորախմբի կազմը ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության և պոտենցիալ սպառնալիքների որոշման հիման վրա:

Միացյալ զորախմբի կիրառման պլանավորումն իրականացվում է խաղաղ ժամանակ կողմերի ԶՈւ գլխավոր շտաբերի համատեղ կարգադրության հիման վրա:

«Կիրառման ծրագիրը մշակվում է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի հրամանատարության և ռազմակայանի կազմից օպերատիվ խմբի կողմից և հաստատվում է կողմերի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կողմից», ասվում է բացատրական գրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միացյալ զորախմբի խնդիրներն են. ՌԴ և ՀՀ դեմ զինված հարձակման (ագրեսիայի) անմիջական նախապատրաստման բացահայտումն ու հետ մղումը, երկու պետությունների ցամաքային սահմանի պաշտպանությունը պատասխանատվության հաստատված սահմաններում, մասնակցությունը ՌԴ և ՀՀ պետական սահմանի պաշտպանությանն օդատիեզերական տարածքում, մասնակցությունը զորքերի և կրիտիկական կարևորության օբյեկտների հակաօդային պաշտպանությանը:

Միացյալ զորախմբի կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Միացյալ զորախմբի ծավալման և կիրառման մասին որոշումն ընդունվում է ՌԴ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարների կողմից համատեղ: Համաձայնագիրը կնքված է 5 տարով՝ հետագայում ևս մի քանի անգամ 5 տարով երկարացնելու հնարավորությամբ:

Հունիսի 27-ին Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորքերի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում:Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---