USA ARMENIAN LIFE Magazine-ը հրապարակում է 2007 թվականի էական իրադարձությունները 8 հունվարի 2008 - 17:42 AMT PanARMENIAN.Net - «2007 թվականը բեկումնային եղավ հայ պատմության մեջ: Տարբեր ուղղություններով հայերը էական հաղթանակներ են արձանագրել: Ինչպե՞ս կարելի է խոսել 2007-ի մասին եւ չհիշատակել այն խիզախ մարդկանց, որոնք էապես ազել են մեր կյանքի վրա` ծառայելով արդարադատությանն ու մարդկությանը»,- գրում է USA ARMENIAN LIFE Magazine-ը, ներկայացնելով իրադարձությունների կարճ ցանկը` ըստ ժամանակացույցի, հիմք ընդունելով The California Courier-ը:Թերթի վարկածով, գլխավոր իրադարձություններից է հայ-թուրքական ասոցիացիայի ղեկավար, երաժշտական մագնատ Ահմետ Էրտոգունի հայտարարությունը այն մասին, որ «Թուրքիայի համար ավելի լավ կլինի, եթե այն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: «Ես կարդացել եմ Հայոց ցեղասպանության մասին շատ գրքերում` հրատարակված Արեւմուտքում, եւ չեմ տեսել որեւէ հարգված գիրք, որը կմերժեր այդ փաստը: Թուրքերը այդ հարցում շատ համառ են»,- ասել է Էրտոգունը: Հաջորդը TIME ամսագիրն է, որը Հայոց ցեղասպանության մասին փաստավավերագրական ֆիլմ է տարածել, ուղելով խմբագրական քաղաքականությունը այդ հարցով: TIME-ը իր համարներից մեկում տեղակայել է Հայոց ցեղասպանության մասին պատմող 52-րոպեանոց DVD եւ 46-րոպեանոց հարցազրույց ֆրանսիացի լրագրող Իվ Տերնոնի հետ: Անցած տարվա էական իրադարձությունների թվում էր Շվեյցարիայի դատարանի կողմից Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի դատապարտումը Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, «Անատոլիայում 1919-1922 թվականներին էթնիկ մաքրումների մասին բրիտանական զեկույցը. հայերն ու հույները» գրքի հրապարակումը, Los Angeles Times-ի խմբագրի հեռացումը Հայոց ցեղասպանության մասին հոդվածը մերժելու համար, Հակաանվանարկման լիգայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Շարլ Ազնավուրի հռչակումը ֆրանսիական երգի պատրիարք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգային մարտահրավերները Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր |