Ժիրինովսկի. ՀՀ հետ միացյալ զորախմբի հրամանատարությունը ես կվերապահեի ռուսական կողմին14 հուլիսի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Հայաստանի միացյալ զորախմբի հրամանատարության և գլոբալ որոշումներ կայացնելու իրավունքը ես կվերապահեի միայն ռուսական կողմին, ոչ թե համատեղ իրականացմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ազատական ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հուլիսի 14-ին ՌԴ Պետդումայում միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկումների ժամանակ: Հուլիսի 14-ին ՌԴ Պետդուման վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում: «Դա պետք է լինի ՌԴ Գլխավոր շտաբի և մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի իրավասության շրջանակում»,-ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչը: Բացի այդ նա ասել է, որ Ռուսաստանը պետք է հզորացնի խմբավորումը Հայաստանում ավելի արդյունավետ զսպելու համար հնարավոր ռազմական բախումներն այլ երկրների հետ: Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, որ ՌԴ-ն պետք է վերանայի միացյալ խմբավորման ծավալման և կիրառման մասին որոշումների կայացման դրույթը: Ըստ ընդունված կարգի որոշումը կայացնում են ՌԴ և ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամնատարները համատեղ: «ՌԴ և Հայաստանի միացյալ զորախմբի հրամանատարության և գլոբալ որոշումներ կայացնելու իրավունքը ես կվերապահեի միայն ռուսական կողմին: Դա պետք է լինի ՌԴ Գլխավոր շտաբի և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի իրավասության ներքո»,-ասել է Ժիրինովսկին, ասվում է կուսակցության պաշտոնական կայքում: «Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է: Եվ միշտ է այդպես եղել: Մեր հարյուրավոր, հազարավոր զինծառայողներ են այնտեղ կռվել, պաշտպանել սահմանները, զոհվել այնտեղ»,-ասել է նա: Միացյալ զորախմբի խնդիրներն են. ՌԴ և ՀՀ դեմ զինված հարձակման (ագրեսիայի) անմիջական նախապատրաստման բացահայտումն ու հետ մղումը, երկու պետությունների ցամաքային սահմանի պաշտպանությունը պատասխանատվության հաստատված սահմաններում, մասնակցությունը ՌԴ և ՀՀ պետական սահմանի պաշտպանությանն օդատիեզերական տարածքում, մասնակցությունը զորքերի և կրիտիկական կարևորության օբյեկտների հակաօդային պաշտպանությանը: Միացյալ զորախմբի կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Միացյալ զորախմբի ծավալման և կիրառման մասին որոշումն ընդունվում է ՌԴ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարների կողմից համատեղ: Համաձայնագիրը կնքված է 5 տարով՝ հետագայում ևս մի քանի անգամ 5 տարով երկարացնելու հնարավորությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |