ՀՀ մարզիկները Ֆրանկոֆոնիայի խաղերին 4 մարզաձևում կպայքարեն

ՀՀ մարզիկները  Ֆրանկոֆոնիայի խաղերին 4 մարզաձևում կպայքարեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-30-ը Կոտ դՙ Իվուարի Աբիջան քաղաքում Հայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերին:

Մեր մարզիկները պայքարելու են չորս մարզաձևում` ձյուդո, աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ և խճուղային հեծանվավազք:

«Ֆրանկոֆոնիայի խաղերին կմասնակցենք երրորդ անգամ: Նախորդ երկուսում հաջող ենք հանդես եկել և մեդալներ նվաճել: Բավական ուժեղ մրցաշար է: Մասնակցում են մայրցամաքների ու աշխարհի մրցանակակիրներ»,- ասել էՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտիբարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են:

Ձյուդո. Սամվել Խաչատրյան (73 կգ քաշային կարգ), Գևորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Աթլետիկա. Լևոն Աղասյան, Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Լիլիթ Հարությունյան:

Ազատ ոճի ըմբշամարտ. Մխիթար Գրիգորյան (57 կգ), Աշոտ Վելիցյան (61 կգ), Վաղինակ Մաթևոսյան (65 կգ), Խաչատուր Պապիկյան (70 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ):

Հեծանվասպորտ. Էդգար Ստեփանյան, Մհեր Մկրտչյան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---