Եգիպտոսում հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Կահիրե

Եգիպտոսում հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Կահիրե

PanARMENIAN.Net - Եգիպտոսում հուլիսի 14-ին հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Կահիրե: Կարմիր ծով գավառի նահանգապետ Ահմեդ Աբդալլան շտապ օգնության ուղղաթիռ է հատկացրել Հուրգադայում հարձակումից տուժած կանանցից մեկին Կահիրեի Նասերի անվան հոսպիտալ տեղափոխելու համար: Այդ մասին հայտնել է Ալ Վասաթ թերթը:

Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունից տուժել է ՀՀ 2 քաղաքացի:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որտուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: «Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ», - հավելել է նա։

«Նահանգապետն այցելել է տուժածներին հիվանդանոցում և համոզվել, որ նրանց վիճակը կայուն է»,- գրել է պարբերականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ընդ որում, թերթը չի նշում, թե վիրավոր կանանցից որ մեկին է պահանջվել տեղափոխել:

Հուլիսի 14-ին դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա Հուրգադայի լողափերից մեկում: Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ, առնվազն 4-ը վիրավոր են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---