ՀՀ լողորդները պատրաստվում են առաջնություններին. Կազմը հայտնի է

ՀՀ լողորդները պատրաստվում են առաջնություններին. Կազմը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար լողորդները հուլիս-օգոստոսին մասնակցելու են երեք պատասխանատու մրցումի: Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը տեղեկացրել է, թե ովքեր ինչ մեկնարկներ են ունենալու:

Հուլիսի 23-ից 30-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունում Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճում և 100 մետր բատերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 և 100 մետր ազատ ոճերում, Էլեն Եսայանը՝ 50 և 100 մետր բրասում:

Հուլիսի 23-ից 30-ը Հունգարիայի Գյոռ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական փառատոնում Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն 50 և 100 մետր ազատ ոճերին:

Այս երկու լողորդը Հայաստանը կներկայացնեն նաև Ինդիանապոլիսում (ԱՄՆ) օգոստոսի 23-ից 28-ը կայանալիք աշխարհի պատանիների առաջնությունում, որտեղ նրանց կմիանա Անի Պողոսյանը:

Արթուրը հանդես կգա 50, 100 մետր ազատ ոճում և 50, 100 մետր բատերֆլայում, Վարսենիկը՝ 50, 100 մետր ազատ ոճում և 50 մետր բատերֆլայում, իսկ Անին՝ 50, 100 մետր ազատ ոճում և 50 մետր թիկնալողում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---