Հունահռոմեական ոճի ՀՀ ըմբիշները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ՀՀ ըմբիշները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հավաքականի ինը թեկնածու Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշի հետ կմասնակցի համատեղ ուսումնամարզական հավաքի:

«Ստայկիից կվերադառնանք Երևան և օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում», որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ», - հայտնել էԳլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, գրում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետևաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին:

Կարդացեք վաև՝UWW-ի վարկանիշային աղյուսակում հունահռոմեական ոճի ՀՀ 6 ըմբիշ կա

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---