Աշոտյան. ԵՄ-ից ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական աջակցություն ենք ակնկալում

Աշոտյան. ԵՄ-ից ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական աջակցություն ենք ակնկալում

PanARMENIAN.Net - ՀՀ-ն ԵՄ-ից քաղաքական աջակցություն է ակնկալում, այլև ոչ միայն ֆինանսական: Այս մասին «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ հանդիպմանն անդրադառնալով նոյեմբերին նախատեսված ՀՀ- ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Տևական ժամանակ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին կարծրատիպ էր գործում, թե ԵՄ-ն, կներեք բառիս համար, բանկոմատ է՝ ֆինանսական դոնոր: Իհարկե, ԵՄ-ն գրավիչ է որպես ֆինանսական աջակից, բայց վերջինիս հետ մեր գործակցության մոդելին քաղաքական նշանակություն պետք է տալ», - ասել է Աշոտյանը, գրում է Aravot.am-ը:

Նա հավելել է. «Մենք ԵՄ-ից ակնկալում ենք ոչ միայն գումար, այլև քաղաքական աջակցություն մի շարք խնդիրներում՝ հայ-թուրքական հարաբերություններից մինչև տարածաշրջանային կայունություն և Արցախյան հիմնախնդիր»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում հայտարարեց, որ տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել: Իշխանությանն այս հայտարարությունը, մեղմ ասած, դուր չեկավ: Իսկ Սվիտալսկին ավելի ուշ հայտարարեց, որԵթե ԵՄ աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չեն պարտադրի:

 Ուշագրավ
Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին
Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է
Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան