ՊՆ-ի ծախսերն ամեն տարի կավելանան 26-27 մլրդ դրամով17 հուլիսի 2017 - 13:45 AMT PanARMENIAN.Net - 2017-ի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, մոտ 226 միլիարդ դրամ են կազմում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Նախատեսում ենք յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով (ըստ ընթացիկ փոխարժեքի՝ մոտ 54 մլն դոլար): Դա կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի պայմաններում», -ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարն անդրադարձել է այն հանգամանքին, թե որքանով է պետբյուջեից ՊՆ-ին արվող հատկացումների ավելացումը պայմանավորված ապրիլյան պատերազմով: «Անկախ նրանից, ապրիլյան պատերազմը կլիներ, թե ոչ, մենք մշտապես այդպիսի ռիսկ ունենք: Այդ ռիսկը միայն ապրիլյան պատերազմից առաջ կամ հետո չի եղել. 1994 թվականի հրադադարից այս կողմ միշտ էլ այդ ռիսկը եղել է: Դրա համար, մենք մշտապես մեծ շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայությանը, որովհետև պետք է ռազմական բալանսը պահել, ինչն էլ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»,-ասել է Արամյանը։ ՀՀ պետբյուջեից պաշտպանությանն ուղղվող ծախսերը 2017-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 21.7%-ով՝ հասնելով 11.6 միլիարդ դրամի: 2016-ի հունվարին պաշտպանական ծախսերին ուղղվել էր 9.5 միլիարդ դրամ: ՀՀ 2016-ի ռազմական բյուջեն կազմում է 208.014.971.000 դրամ, որից, մասնավորապես՝ռազմական պաշտպանության մասով՝ 200.352.639.300 դրամ,արտաքին ռազմական օգնությանը՝ 169.024.600 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |