ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին հուշարձան է բացվել

ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին հուշարձան է բացվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուշարձան է բացվել՝ ի հիշատակ 2016-ի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում զինված գործողությունների հետևանքով զոհված երեք ոստիկանի:

Հուշարձանը կոչվում է «Պատիվ ունեմ»: Բացմանը ներկա էին զոհվածների ընտանիքների, հարազատների և ոստիկանության ներկայացուցիչներ:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---