18 հուլիսի 2017 - 10:32 AMT
ԱԱ. Հայ ջրացատկորդները ՀՀ պատմության մեջ ամենաբարձր արդյունքն են գրանցել

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնությունում տղամարդիկ մրցել են 10 մետր սինքրոն աշտարակացատկում։

Վլադիմիր Հարությունյան - Լև Սարգսյան զույգը եզրափակչում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է մեր երկիրն աշխարհի առաջնությունում սինքրոն ցատկի եզրափակիչ անցել։

Չեմպիոնի տիտղոսը նվաճել են չինացիները: Հայ ջրացատկորդները եզրափակիչ անցել էին 11-րդ տեղով։

2017-ի մայիսին ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր:

Ապրիլին Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցել են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Նրանք սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։