Մխիթարյանի գոլն ու փոխանցումը օգնել են ՄՅՈւ-ին հաղթել «Ռեալ Սոլթ Լեյքին»18 հուլիսի 2017 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է ամերիկյան Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) «Ռեալ Սոլթ Լեյքին» 2:1 հաշվով խաղաշրջանի մեկնարկին նախորդող ստուգողական խաղում: Տան տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լուիս Սիլվան (23-րդ րոպե), «Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանը (29-րդ րոպե) և Ռոմելու Լուկակուն (38-րդ րոպե): 68-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց մանկունիացիների պաշտպան Անտոնիո Վալենսիան: Մխիթարյանը նաև գոլային փոխանցում է կատարել: Հանդիպումը տեղի է ունեցել «Սոլթ Լեյքի» Սենդի քաղաքում գտնվող «Ռիո Տինտո Սթեդիում» խաղադաշտում: Խաղը խոստանում էր հատկապես դիտարժան դառնալ հայ երկրպագուների համար, քանի որ ակնկալվում էր, որ դաշտում կհանդիպեն Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու հավաքականի նախկին խաղացող Յուրա Մովսիսյանը: Սակայն վնասվածքի պատճառով Մովսիսյանը չի մասնակցել խաղին: «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Մայք Պետկեն բացատրել է Մովսիսյանի բացակայությունը: «Լոս Անջելեսից վերադառնալուց հետո մենք 2 օր հանգիստ ունեինք, հետո վերսկսեցինք մարզումները: Առաջին մարզման ժամանակ Յուրան վնասվածք ստացավ և հիմա վերականգնվում է: Սպասում ենք նրա վերադարձին», -ասել է Պետկեն: Այս հանդիպումը երկրորդն էր մանկունիացիների համար ամերիկյան շրջագայության ընթացքում: Հուլիսի 16-ին կայացած առաջին հանդիպմանը Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթեց «Լոս Անջելես Գելաքսիին» 5:2 հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |