18 հուլիսի 2017 - 10:55 AMT
Գվատեմալայում արտակարգ դրություն է հայտարարվել ճանապարհների վատ վիճակի պատճառով

Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը երկրում արտակարգ դրություն է հայտարարել ճանապարհների վատ վիճակի պատճառով:

«Նախարարների խորհուրդն արտակարգ դրություն է հայտարարել Գվատեմալայի ճանապարհներին»,-ասվում է երկրի կառավարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի միկրոբլոգում, գրում է RT-ն:

Ինչպես հայտնում է Prensa Libre-ն, նախագահն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Ըստ Մորալեսի, ճանապարհների վատ վիճակի հիմնական պատճառը կաշառակերությունն է: Այդ կապակցությամբ իշխանությունները մտադիր են ուսումնասիրել օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է լուծարել այն շինարարական ընկերությունները, որոնք մասնակցում են կոռուպցիոն սխեմաներին: