18 հուլիսի 2017 - 11:29 AMT
Ճապոնացի գործող բժիշկը վախճանվել է 106 տարեկանում

Ճապոնացի բժիշկ Սիգեկի Հինոհարան, որը շարունակում էր աշխատել նաև 100-ամյա հոբելյանից հետո և դարձել էր ակտիվ երկարակեցության խորհրդանիշներից մեկը երկրում, վախճանվել է Տոկիոյում 106 տարեկանում:

Հինոհարան Սբ Ղուկասի միջազգային կլինիկայի գլխավոր բժիշկն էր, տնօրենների խորհրդի նախագահը, պատվավոր գլխավոր բժիշկը: Նա հատկապես ճանաչված դարձավ 90 տարեկանում, երբ հրապարկեց «Ապրել հմտությամբ» էսսեն, որի տպաքանակը գերազանցել է 1,2 մլն:

Համարվում է, որ 1954-ին ներմուծված ամենամյա համալիր ստուգումների համակարգը դարձրեց Ճապոնիան երկարակյացների երկիր:

Նա առաջիններից մեկն էր, ով ապացուցեց կապը առողջ ապրելակերպի, դրական հայացքների ու ակտիվ երկարակեցության միջև:

«Ես իմ առաքելությունն եմ համարում փոխանցել գիտելիքներս ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլ նաև առողջ հոգին պահպանելու մասին»,-ասել է նա 2005-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին NHK-ի վրա հղումով:

88 տարեկանում նա սցենար է գրել մյուզիքլի համար և ինքը հանդես եկել որպես դերասան: 90 տարեկանում նա իրականացրեց իր երազանքն ու ղեկավարեց նվագախումբը: Երաժշտական երեկոները նա վարում էր հիվանդանոցում իր հիվանդների համար: Նա 2016-ին շատ ճոխ նշեց իր 105-ամյակը՝ հյուրերի հետ ճամփորդելով Թայվան:

Սիգեկի Հինոհարան վախճանվել է հուլիսի 18-ի առավոտյան շնչառական անբավարարության պատճառով: