Գիտնականներ. Սկանդինավյան սննդակարգն ամենաարդյունավետն է գլխուղեղի առողջության համար

Գիտնականներ. Սկանդինավյան սննդակարգն ամենաարդյունավետն է գլխուղեղի առողջության համար

PanARMENIAN.Net - Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ գլխուղեղի առողջության պահպանման համար ամենաարդյունավետը սկանդինավյան սննդակարգն է:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որին մասնակցել է 2223 մարդ, «վիկինգների սննդակարգով» սնվողները տարեց հասակում դեմենցիայով և Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու ավելի քիչ հավանականություն ունեին, քան մյուսները:

Սկանդինավյան սննդակարգը ենթադրում է ձկի, բանջարեղենի, մրգի, բրնձի ու հավի օգտագործում, բացառում է կարտոֆիլի և արմատապտուղների, ինչպես նաև ռաֆինացված հատիկավորների օգտագործումը: Թույլատրվում է գինու չափավոր օգտագործում:

Դեմենիցիան կամ ծերունական տկարամտությունն արևմտյան երկրներում կյանքի տևողության աճի տեմպերը կրճատող հիմնական գործոններից մեկն է: Սկանդինավյան սննդակարգից բացի գիտնականները խորհուրդ են տալիս հետևել նաև միջերկրածովյան սննդակարգին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---