ՀՀ-ն ու Վրաստանը պայմանավորվել են համատեղ նպաստել աղետների ռիսկերի նվազեցմանը

ՀՀ-ն ու Վրաստանը պայմանավորվել են համատեղ նպաստել աղետների ռիսկերի նվազեցմանը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են միասին նպաստել աղետների ռիսկերի նվազեցմանը տարածաշրջանում: Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հանդիպման ավարտին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում էր: Արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-վրացական համագործակցության շրջանակներում սա արտակարգ իրավիճակների նախարարի առաջին պաշտոնական այցն էր Վրաստան: ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությունում էին ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության խորացման և աղետներին համատեղ արձագանքելու հնարավորությունները: Գեորգի Մգեբրիշվիլին նախարար Տոնոյանին է ներկայացրել Վրաստանի ՆԳՆ-ի գործունեությունը քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում, մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության արդիականացման և չափորոշիչների մշակման 5-ամյա ծրագիրը:

Ներկայացնելով արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարների հայկական կողմի տեսլականը՝ ԱԻ նախարարը վստահություն հայտնեց, որ հանդիպումից հետո երկու պետությունների միջև համագործակցությունը և համատեղ արձագանքումն արտակարգ իրավիճակներին կդառնա առավել սերտ և արդյունավետ:

Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք միջազգային կառույցների հովանու ներքո ուժեղացնել հայ-վրացական անդրսահմանային արձագանքումը բնական և մարդածին աղետներին, ինչը կնպաստի երկու պետությունների բնակչության դիմակայունության բարձրացմանը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ԱԻ նախարարը Վրաստանի ՆԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է նաև Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալություն և համատեղ գործողությունների կենտրոն՝ ծանոթանալու վերջիններիս գործառույթներին և տեխնիկական հագեցվածությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---