
Հունվար-մայիս ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախի Հանրապետության արդյունաբերությունը աճել է 43%-ով:
ԱՀ վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը նշում է, որ տարվա առաջին հինգ ամիսներին ամբողջ արդյունաբերության արտադրանքի ծավալը համադրելի գներով կազմել է ավելի քան 29 միլիոն դրամ, 2016-ի նույն ժամանակահատվածի ավելի քան 20 մլն-ի դիմաց, այսպիսով կազմելով 43% աճ, գրում է Aysor.am-ը:
Ինչպես նշում է ծառայության նախագահը, առանձնացնելով ըստ ճյուղերի, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքը աճել է 71%-ով, մշակող արդյունաբերության արտադրանքը 6-% -ով և էլեկտրականության, գազի և լավորակ օդի մատակարարումը գրանցել է 13% աճ:
Նրա խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակներից էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը գրանցել է փոքր աճ՝ 138.6 մլն կՎտ/ժ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 137.1 մլն կՎտ/ժ-ի դիմաց, իսկ մետաղագործական խտանյութի արդյունաբերությունը կազմել է 21383 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 319% աճ: