Փոխնախարար. 2025-ից ՀՀ-ն կկարողանա գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի սակագներով18 հուլիսի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - 2025-ին Հայաստանը կկարողանա գազ գնել ԵՏՄ-ում ավելի շահավետ ներքին սակագներով: Այդ մասին հուլիսի 18-ին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: Ըստ նրա, մինչև 2025թ. նախատեսվում է ավարտել ԵՏՄ եկրկների միջև գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման աշխատանքները: «Դրա շնորհիվ հայ գործարարները կկարողանան գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի գներով, ինչը թույլ կտա կրճատել էներգառեսուրսների վրա ծախսերն արտադրության ժամանակ և նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը: Դա թույլ կտա հայկական արտադրության ապրանքներն ավելի մրցունակ դարձնել ԵՏՄ շուկայում»,-ասել է Ազիզյանը, հայտնում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ միասնական շուկայի առկայությունը ենթադրում է շուկայական գների ձևավորում բորսայում սակարկությունների արդյունքում, որտեղ հայ գործարարները կկարողանան մասնակցել սակարկություններին և գազ գնել իրենց համար շահավետ գնով: Փոխնախարարը նշել է, որ դա թույլ կտա ավելի տրամաբանորեն ձևավորել գնագոյացման գործընթացը: «Ռուսական շուկայում գազի գները զգալիորեն տարբերվում են հայաստանյան գներից, ինչը հանգեցնում է շեղումների արտադրանքի մրցունակության տեսակետից: Հիմնական նպատակն է մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը», -ասել է Ազիզյանը: Ըստ նրա, դեռ հայտնի չէ, թե որքանով դա կազդի վերջնական սպառողի վրա, սակայն նա ենթադրել է, որ այդպիսի ազդեցություն կլինի: «Գնագոյացումն արդեն կիրականացվի ԵՏՄ ներքին շուկայական մեխանիզմների հիման վրա: Ակնկալում ենք, որ արդյունքում սակագները կնվազեն, սակայն բոլոր մեխանիզմները դեռ քննարկման փուլում են: Նախատեսվում է համակարգը գործարկել 2025-ից»,-ասել է Ազիզյանը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա ըստ փոխնախարարի, ազատականացումն ու միասնական շուկայի ձևավորումը թույլ կտա Հայաստանին արտահանել երկրում արտադրվող էլէլներգիան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |