Հուլիսի 19-23-ը ջերմաստիճանը նորմայից 5-7 աստիճանով բարձր կլինի

Հուլիսի 19-23-ը ջերմաստիճանը նորմայից 5-7 աստիճանով բարձր կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---