Ըմբիշ Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Ըմբիշ Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն օրերս Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի: Բորանյանը 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել:

Սա աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ էր, որին հայ ըմբիշներից մասնակցել է միայն Բորանյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Բորանյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարը:

Վարշամ Բորանյանը ծնվել է 1988-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ է, Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն:

Photo` Armnoc
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---