ԵԱՀԿ-ն ազնիվ եւ արդար նախագահական ընտրությունների հույս ունի Հայաստանում10 հունվարի 2008 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մտադիր է այցելել բոլոր 1923 ընտրատարածքները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է առաքելության ղեկավար, դեսպան Գեռտ-Հինրիխ Արենսը: «Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւելու են 28 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ, առաքելությունը կազմված է 11 հիմնական մասնագետներից»,- նշել է Արենսը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: «Մենք հուսով ենք, որ ընտրությունների հաջորդ օրը մեր առաքելությունը դրական նախնական գնահատական կտա: Իսկ վերջնական զեկույցը կներկայացվի ԵԱՀԿ նախագահական ընտրություններից երկու ամիս անց»,- ընդգծել է նա:Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունները կայանալու են փետրվարի 19-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |