10 հունվարի 2008 - 17:51 AMT
Կոսովոյի խորհրդարանն ընտրել է նախագահ եւ վարչապետ
Կոսովոյի խորհրդարանը տարածաշրջանի նախագահ է ընտրել երկրորդ հնգամյա ժամկետում Ֆատմիր Սեյդիուին` Կոսովոյի Դեմոկրատական լիգայի ղեկավար: Վարչապետ է նշանակվել Կոսովոյի ազատագրական բանակի նախկին դաշտային հրմանատար, Կոսովոյի դեմոկրատական կուսակցության ղեկավար Հաշիմ Տաչին:

Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Կոսովոյի երկու առաջատար կուսակցությունների կոալիցիոն համաձայնագրի արդյունք է: Ըստ համաձայնության, Տաչիի կուսակցության ներկայացուցիչները նաեւ փոխ-վարչապետի, խորհրդարանի խոսնակի եւ յոթ տեղ կառավարությունում:

Նախագահ Սեյդիուի դեմոկրատական լիգան հինգ նախարարություն է ղեկավարելու: Երկու նախարարություն գլխավորել են Կոսովոյի սերբերը, չնայած, որ նրանց ընտրողների մեծամասնությունը բոյկոտել էին ընտրությունները: Կոսովոյի ալբանացիների ղեկավարները նորից հայտարարել են, որ շուտով իշխանության նոր մարմինները պատրաստ կլինեն հռչակել Կոսովոյի անկախությունը Սերբիայից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: