2008 թվականին ՀԱՊԿ-ն կաշխատի «Եվրասիական շենգենյան գոտու» ծրագրի իրագործման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության կազմակերպությունը 2008 թվականին կաշխատի այսպես կոչված «Եվրասիական շենգենյան գոտու» ծրագրի իրագործման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Եվրասիական շենգենի» ստեղծման հիմնական նպատակն է` հնարավորություն տալ տեղաշարժվել քաղաքացիներին, ապրանքներին եւ ծառայություններին ՀԱՊԿ եւ ԵվրԱսԷՍ-ի տարածքներում «առանց որեւէ խոչընդոտների»: Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ ՀԱՊԿ անդամ են 7 պետություններ` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Կիրգիզիան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, հաղորդում է Նորությունների ռուսաստանյան ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---