Էրեբունի հնավայրի տարածքում հում աղյուս են պատրաստել

Էրեբունի հնավայրի տարածքում հում աղյուս են պատրաստել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակում CRAterre-ի (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն) կողմից իրականացվող «Հողի ժառանգությունը և զարգացումը Հայաստանում» ծրագրով հուլիսի 19-ից 30-ը Էրեբունի հնավայրում անց են կացվում հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ:

Աշխատանքներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ, մշակութային ժառանգության պահպանությամբ հետաքրրքվող այլ մասնագետներ: Գործնական աշխատանքներն իրականացվում են Ֆրանսիայից ժամանած փորձագետ Մաջիդ Հաջմիրբաբայի ղեկավարությամբ:

Նշված աշխատանքների վերաբերյալ 2016թ. հունիսին Էրեբունի հնավայրում կազմակերպվել են գործնական դասընթացներ:

1993թ.-ից ի վեր համագործակցելով ֆրանսիացի ճարտարապետների, հնագետների, հետազոտողների հետ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության նախագահ Գ.Գյուրջյանը դիմել է հողաշեն կառույցներով զբաղվող ֆրանսիացի փորձագետների CRAterre-ից /Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն/ և ENSAL-ից /Լիոնի ազգային ճարտարապետության բարձրագույն դպրոց/, որպեսզի փորձեն Հայաստանի հողաշեն հնավայրերի և տեղական կավաշեն ժառանգության պահպանման և արժևորման համար համատեղ լուծումներ գտնել:

Օվերն-Ռոն-Ալպի և Հայաստանի միջև համագործակցությունը ստեղծվել է դեռևս 2013թ., որի զարգացմանը նպաստել է 2014թ. ապրիլին տարբեր փորձագետներից բաղկացած ասոցիացիայի ձևավորումը:

Օվերն-Ռոն-Ալպի և «Հողի ժառանգությունը և զարգացումը Հայաստանում» ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ CRAterre-ի միջև 2014-2015թթ. ֆինանսական աջակցության պայմանագրեր են ստորագրվել: Այդ աջակցության շրջանակում 2014թ. մայիսի 26-28-ը 3 հայ փորձագետներ մասնակցել են Գրենոբլում կազմակերպված «Հողի ճարտարապետության կոնսերվացիան հնավայրերում. Նոր փորձը և հեռանկարները» խորագրով միջազգային սեմինարին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---