Բեթղեհեմում Ջորջ Բուշին հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Բեթղեհեմի Սուրբ Ծննդոց տաճարում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին: Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ բանակցություններն ավարտելուց հետո նախագահ Ջորջ Բուշը այցելել է Սուրբ Ծննդոց տաճարը Բեթղեհեմում եւ հանդիպել է Երուսաղեմի Հայոց թեմի առաջնորդ Արիս Շիրվանյանին: Հանդիպման ընթացքում հայ արքեպիսկոպոսը բարձրացրել է անցյալ դարասկզբում Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հարցը:



Ինչպես հայտնի է, Սուրբ Ծննդոց տաճարը Բեթղեհեմում երեք մասի է բաժանված` Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ), Հռոմի Կաթոլիկ եւ Հույն Ուղղափառ: Ընդունելով Բուշին ՀԱԵ անունից, արքեպիսկոպոս Շիրվանյանը հիշեցրել է նախագահին, որ հայերը աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Նա խնդրել է Սպիտակ տան ղեկավարին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Դրան Բուշը պատասխանել է, որ խոսել է այդ հարցով Թուրքիայի նախագահի հետ եւ մտածում է այդ ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հունվարի 9-ին Ջորջ Բուշն սկսել է իր մերձավորարեւելյան ուղեւորությունը: Իսրայելից Բուշը մեկնել է Քուվեյթ: Այցելությունների ծրագրում են Բահրեյնը, Միավորված Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---