ԱՄՆ-ն եւ Գերմանիան պատրաստվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնության են եկել, որ Կոսովոյի ճանաչումը կենսական անհրաժեշտության պայման է Բալկանյան թերակղզու արեւմուտքի իրադրությունը կայունացնելու համար: Ամիսներ տեւած անհաջող բանակցություններից հետո սպասվում է, որ Կոսովոն կհռչակի իր անկախությունը Սերբիայի ընտրությունների երկրորդ փուլից հետո` ծրագրված փետրվարի 3-ին:



Եվրամիության պաշտոնյաները ասում են, որ ԱՄՆ-ն լուրջ ճնշում են գործադում ԵՄ վրա, որպեսզի բացառեն Կոսովոյի ճանաչման հարցում անգամ մեկ շաբաթ ուշացման հնարավորությունը: Պաշտոնատար անձինք համաձայնել են խոսել միայն գաղտնի մնալու դեպքում, քանի որ դիվանագիտական բանակցությունները դեռեւս շարունակվում են:



«Գործն արված է, չէ որ ամերիկացիները արդեն Կոսովոյին անկախություն են խոստացել,- ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան: - Սակայն եթե Վաշինգթոնը ճանաչի Կոսովոն, իսկ Եվրոպայի երկրները չհետեւեն նրա օրինակին, դա կլինի աղետալի»:



Գերմանիայի ԱԳՆ-ում խոսում են, որ Եվրամիության կողմից Կոսովոյի անկախության ճանաչման ամսաթիվը դեռ որոշված չէ, գրում է The New York Times-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---