Հանրաքվեի արդյունքները չեն ազդի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վրա

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցով հանրաքվեի արդյունքները դժվար թե արագացնեն Հյուսիսատլանտյան Դաշինքին այդ երկրի անդամակցության գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի եւ Թուրքիայի հարցերով գլխավոր տնօրեն Մեթյու Բրայզան: «Իհարկե, պետության բնակչության կարծիքը միշտ հաշվի է առնվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը կարգավորելիս, սակայն անդամակցությունը առաջին հերթին կախված է ՆԱՏՕ-ի չափանիշները կատարելու հաջողություններից»,- հայտարարել է նա, գրում է Gazeta.ru-ն:



Իր հերթին, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը ընդգծել է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեծ մասամբ կախված է Սահակաշվիլիից: «Եթե նա հետեւի իրավական պետության սկզբունքներին, չխոչընդոտի դատարանի կողմից ընտրությունների արդյունքների վերանայմանը եւ ընդդիմության հնարավոր ցույցերին, ապա ԱՄՆ-ն կաջակցեն Վրաստանին ՆԱՏՕ-ի ճանապարհին: Իսկ եթե Սահակաշվիլին շարունակի նույն միջոցները օգտագործել, ինչ եւ վերջին ամիսներին, ապա նա կլքի Բուխարեստի գագաթնաժողովը դատարկ ձեռքերով»,- ասել է Ֆրիդը:



Հունվարի 5-ի հանրաքվեին Վրաստանի ընտրազանգվածի 72,5 տոկոսը պաշտպանել են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության գաղափարը եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2008 թվականի գարնանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---