Նատալյա Վոդյանովան՝ PicsArt-ի նվաճումների տնօրեն20 հուլիսի 2017 - 18:17 AMT PanARMENIAN.Net - PicsArt ֆոտոխմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցն հայտարարել է սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովայի՝ PicsArt-ի թիմին միանալու մասին։ Որպես նվաճումների տնօրեն՝ Վոդյանովան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի և կոգեշնչի PicsArt համայնքին։ Նա ընդգրկվել է նաև PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։ «Ուրախ ենք ողջունել տաղանդավոր և օրինակելի Նատալյային մեր ընտանիքում», - ասել է PicsArt ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: Նա հավելել է. «Նատալյան տարիներ շարունակ ոգեշնչում է աշխարհին իր նորաձևության և սոցիալական գործունեությամբ: Նա նորաձևության և բարեգործության ասպարեզում տարիների իր հարուստ փորձը կհամադրի PicsArt-ի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող համայնքի ստեղծարարության հետ»: Նատալյա Վոդյանովան, իր հերթին, ասել է. «Ես ոգևորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ։ PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը»։ «Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարևոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են», - հավելել է Վոդյանովան։ Նշենք նաև, որ Նատալյան մասնակցել է PicsArt-ի #TreeOfLife կրծքով կերակրման խրախուսական նախաձեռնությանը, որը շատ արագ տարածվել էր ու մեծ աղմուկ ստեղծել համացանցում։ Նատալյան և տասնյակ հազար այլ մայրեր կրծքով կերակրման նկարները վերածեցին արվեստի գործերի ու տարածեցին համացանում: PicsArt-ի էջի միջոցով Վոդյանովան պատրաստվում է իր երկրպագուների ու PicsArt համայնքի համար պարբերաբար ստեղծարարական ֆլեշ-մոբեր և մրցույթներ կազմակերպել: PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված և սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավելի ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆֆեկտներով: Ավելին, PicsArt-ի տաս միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ մեկ միլիոնից ավել ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը: PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Այն անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: Ներբեռնեք հավելվածը կամ մանրամասների համար այցելեք www.picsart.com կայք։ Նատալյա Վոդյանովան՝ հայտնի նաև «Սուպերնովա» կեղծանունով, վերջին 15 տարիների նորաձևության աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից է։ Վոդյանովան մասնակցել է հարուրավոր քայլքերի և ամենահայտնի նորաձև բրենդների՝ H&M, Prada, Calvin Klein, Louis Vuitton, Chanel, Gucci, David Yurman արշավներին: Նա նաև հայտնի է որպես բարերար ու բարեգործ: Նատալյայի բարեգործական կազմակերպությունը (թարգմանաբար՝ «Մերկ սրտեր»), որը հիմնադրվել է 2004-ին, աշխատում է հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ, ստեղծում հատուկ խաղահրապարակներ և զբոսայգիներ: Վոդյանովան նաև Elbi բարեգործական հարթակի հիմնադիրն է։ Elbi-ին բարեգործական հարթակի միջոցով յուրաքանչյուրը կարող է բարեգործական գործողություն իրականացնել՝ գումար փոխանցել, ոգեշնչող նամակներ ու նկարներ ուղարկել կարիքավորներին և այլն։ Նատալյան նաև հանդիսանում է Special Olympics International-ի տնօրեների խորհուրդի անդամ։ Նա նաև մասնակցել է մի շարք բարեգործական ու հանրային ծրագրերում, ինչպիսիք են օրինակ՝ Clinton Global Initiative, Global Citizen, First Ladies’ Luncheon, Web Summit, Founders Forum, Millennial Summit և One Young World. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |