14 հունվարի 2008 - 12:31 AMT
Հունվարի 13-ը Բաքվում հայերի ջարդերի 18-րդ տարելիցի օրն է
Հունվարի 13-ը Բաքվում հայերի ջարդերի 18-րդ տարելիցի օրն է: Այդ օրը, որը «սեւ հունվար» անվանումը ստացավ, պաշտոնական տվյալներով 48 հայի կյանք խլեց: Հայկական ջարդերը Բաքվում վերաճեցին հակախորհրդային ապստամբության, որը ղեկավարում էր Ադրբեջանի Ազգային պաշտպանության խորհուրդը Ադրբեջանի ազգային ճակատի ծայրահեղական թեւի գլխավորությամբ (Նեյմաթ Պանախով եւ Ռագիմ Ղազիեւ):

Հունվարի 13-ին մոտավորապես 50 հազար մարդուց բաղկացած ամբոխը, որը հանրահավաքի էր դուրս եկել Լենինի հրապարակ, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն «մաքրել քաղաքը հայերից»: Սկսվեցին ջարդերը, մարդկանց գցում էին վերին հարկերի պատշգամբներից, ամբոխները հարձակվում էին հայերի վրա եւ ծեծելով սպանում: Ողջ մնացածներին բեռնում էին լաստանավերի վրա եւ ուղարկում Թուրքմենիա:

Հունվարի 16-19-ին Բաքվի մերձակայքում ստեղծվեց խոշոր օպերատիվ խմբավորում մոտ 50.000 զինծառայողներից Անդրկովկասի, Մոսկովյան, Լենինգրադյան եւ զինվորական այլ զորամասերից, ռազմա-ծովային նավատորմից, ՆԳՆ ներքին զորքերից: Բաքվի ծովախորշը ու նրան մոտենալու ուղիները շրջափակվել էին Կասպից ռազմական նավատորմի նավերով եւ մոտորանավակներով: Անկարգությունները ճնշելու նպատակով հունվարի 20-ին քաղաք մտավ ՌԴԶ-ի Տուլայի դիվիզիան գնդապետ Ալեքսանդր Լեբեդի հրամանատարությամբ:

Մինչ 1988 թվականը Բաքվում բնակվում էին շուրջ 210 հազար հայեր: