ՌԴ իրավապահ մարմինները կզբաղվեն Լապշինի արտահանձնմամբ վերջինիս դիմումի դեպքում

ՌԴ իրավապահ մարմինները կզբաղվեն Լապշինի արտահանձնմամբ վերջինիս դիմումի դեպքում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կզբաղվի Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման գործով, եթե վերջինս դիմի նման խնդրանքով:

Հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է Ալեքսանդր Լապշինին 3 տարվա ազատազրկման:Բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտարարել էր, որ ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել ՌԴ, Իսրայել կամ Ուկրաինա, քանի որ այդ երկրների քաղաքացիություն ունի:

Երբ ադրբեջանական դատարանի դատավճիռն ուժի մեջ մտնի և ՌԴ համապատասխան մարմինները ստանան ՌԴ քաղաքացու իրեն հայրենիք տեղափոխելու միջնորդությունը, ՌԴ արդարադատության նախարարությունը կդիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը դատապարտյալին 1998թ. կոնվենցիայով սահմանված կարգով արտահանձնելու համար: Այդ մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձնումըԿրեմլի թեման չէ:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել