Պենտագոնը չի հավատում Ալ Բաղդադիի մահվանը22 հուլիսի 2017 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին դեռ կենդանի է: «Կարծում եմ՝ նա ողջ է, ես հակառակին կհավատամ, երբ մենք իմանանք, որ սպանել ենք նրան: Ւսկ մինչ այդ ելնում ենք նրանից, որ նա ողջ է և շարորնակում ենք նրան հետապնդել», ասել է Մեթիսը, գրում է BBC-ին: Ավելի վաղ քրդերի հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանինհայտարարել է, որ «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին, հավանաբար, ողջ է և գտնվում է Ռաքքա քաղաքից դեպի հարավ ընկած տարածքում: Հուլիսի 11-ին իրաքյան «Սումարիա նյուզ» լրատվականը հայտնել էր, որ աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Ահաբեկչական կազմակերպության կարճ հայտարարության մեջ ասվում էր, որ Ալ Բաղդադին զոհվել է և առաջիկայում կհայտարարվի նոր առաջնորդի անունը: Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը: Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |