Պուտինն ու Ալիևը Սոչիում քննարկել են ԼՂ հիմնահարցը

Պուտինն ու Ալիևը Սոչիում քննարկել են ԼՂ հիմնահարցը

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

Երկու երկրների նախագահները նաև կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Պուտինն ու Ալիևը վստահություն են հայտնել, որ երկու երկրների «բարեկամական և ռազմավարական գործընկերային կապերը» կշարունակեն զարգանալ, ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում:

Ալիևի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է հուլիսի 22-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---