ԱՄՆ-ն երբեք չեն հերքել հայերի զանգվածային սպանությունների փաստը Օսմանյան կայսրությունում

PanARMENIAN.Net - «ԱՄՆ նախագահը ամեն տարի ապրիլի 24-ին ուղերձ է հղում հայ ժողովրդին, որում իր ցավակցությունն է հայտնում Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունների առիթով: Մենք երբեք չենք հերքել այդ փաստը»,- Երեւանում` «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային կոնֆրենասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, տվյալ դեպքում կան խնդիրներ` կապված պաշտոնատար անձանց կողմից այս կամ այն տերմինի օգտագործման հետ: «Ինչ վերաբերում է քվեարկությանը Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւի հարցով, ապա ես վստահ եմ, որ պատմական հարցերի կարգավորումը չի հանդիսանում օրենսդիրների իրավասությունը»,- ընդգծել է դիվանագետը, հավելելով, որ տվյալ հարցում ԱՄՆ-ն չեն կիսում որեւէ կողմի դիրքորոշումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---