Երևանում ու մարզերում օդի ջերմաստիճանը նորմայից 5-7 աստիճանով բարձր կլինի

Երևանում ու մարզերում օդի ջերմաստիճանը նորմայից 5-7 աստիճանով բարձր կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Հուլիսի 24-25-ը հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 24-25-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 24-ին ցերեկը սպասվում է 34-39, 25-ին՝ 37-39, 26-ին՝ 38-39, 27-ին և 28-ին՝ մինչև 40 աստիճան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---