Գերմանիայի ֆիննախ. Էրդողանը կասկածի տակ է դնում Բեռլինի և Անկարայի գործակցությունը

Գերմանիայի ֆիննախ. Էրդողանը կասկածի տակ է դնում Բեռլինի և Անկարայի գործակցությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դնում Գերմանիայի և Թուրքիայի բազմամյա գործակցությունը՝ նրա գործողություններին պետք է համարժեք պատասխանել: Այսպիսի կարծիք է հայտնել ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Bild-ին տված հարցազրույցում:

«Պետք է գտնել Էրդողանի գործողություններին պատասխանելու ճիշտ ձևը: Նա կասկածի տակ է դնում Գերմանիայի և Թուրքիայի բազմամյա գործակցությունը»,-կարծում է Շոյբլեն: Ըստ նրա, դա «դրամատիկ զարգացում է, քանի որ գերմանացիներին ու թուրքերին շատ բան է կապում»:

«Սակայն, մենք չենք կարող թույլ տալ շանտաժի ենթարկել մեզ»,-հավելել է Շոյբլեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 20-ին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինը կվերանայի Անկարայի հանդեպ իր քաղաքականությունը, այդ թվում տնտեսական ոլորտում: Վերջին սրացումը տեղի է ունեցել Թուրքիայում 6 իրավապաշտպանների ձերբակալության պատճառով, որոնց թվում է նաև գերմանացի Պետեր Շտոյդտները: Նրանց մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---