Վահան Բիչախչյանը կարող է շարունակել կարիերան Սլովակիայի «Ժիլինայում»24 հուլիսի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կարող է շարունակել Սլովակիայի «Ժիլինայում»: Սլովակիայի ակումբի ներկայացուցիչները տևական ժամանակ է հետևում են Բիչախչյանին և որոշել են ձեռք բերել ֆուտբոլիստին: Ակնկալվում է, որ գործարքը կձևակերպվի առաջիկա օրերին, հայտնում է football365.am-ը: Վահան Բիչախչյանը՝ ԱՊՀ 13 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստի թվում (վիդեո) 18-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում էին նաև Պետերբուրգի «Զենիթն» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Ռուսական ակումբներից բացի, Բիչախչյանը հետաքրքրում էր նաև պորտուգալական «Բենֆիկային», անգլիական և իտալական որոշ ակումբների: Բիչախչյանի տրասֆերին էր հավակնում նաև թուրքական «Գալատասարայը», սակայն այդ տարբերակից ֆուտբոլիստը միանգամից հրաժարվեց: 2017-ի հուլիսի 9-ին լրացավ Բիչախչյանի 18 տարին:Վահան Բիչախչյանը «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող է։The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է: Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |