Մեթյու Բրայզա. Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության հաստատման եզակի հնարավորություն է հայտնվել

PanARMENIAN.Net - Թուրքիան ձգտում է, որպեսզի ավելի ակտիվ դերակատարություն ունենա սեւծովյան տարածաշրջանում եւ ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն ավելի ակտիվ մասնակցեն Հյուսիսային Իրաքի ռազմական գործողություններին քուրդ անջատողականների դեմ: Այդ մասին Երեւանում` «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային կոնֆրենասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Սակայն, նրա խոսքերով, ներկա պահին ԱՄՆ-ն չեն պատրաստվում իրենց զորքերը տեղակայել Սեւ ծովի տարածաշրջանում: «Թուրքիան հանդիսանում է Ամերիկայի գլխավոր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում եւ դա հաստատել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցելությունը Վաշինգթոն: Ինչպես հիշում եք, երկրների հարաբերությունները բավական սառել են 2003 թվականի մարտից հետո, երբ թուրքական խորհրդարանը հրաժարվել է ամերիկյան զորքերին Իրաք թողնել Թուրքիայի տարածքով: Սակայն այժմ Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատման եզակի հնարավորություն է հայտնվել»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---