Բրիտանացիները խորտակված նացիստական նավում 4 տոննա ոսկի են հայտնաբերել24 հուլիսի 2017 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհայինի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել, որը կարող էր նացիստներին պատկանել: Advanced Marine Services ընկերությունը SS Minden նավում 4 տոննա ոսկի է հայտնաբերել, որը, հավանաբար, վերցվել է հարավամերիկյան բանկերից, գրում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, նավը Բրազիլիայից Գերմանիա էր ուղևորվում և խորտակվել է Իսլանդիայի ափերից մոտ 190 կմ հեռավորության վրա 1939-ի սեպտեմբերին: Հիտլերը հրամայել է խորտակել նավը, երբ այն նկատել է Մեծ Բրիտանիայի նավատորմը: Advanced Marine Services-ը դիմել է Իսլանդիայի կառավարությանը՝ նավում անցք անելու և արկղը հանելու թույլտվություն ստանալու համար: Ինչպես նշում է The Sun պարբերականը, ընկերությունը ցանկանում է ոսկին Բրիտանիա տանել: Գտածոյի արժեքը հասնում է մոտ 100 մլն ֆունտի: Ավելի վաղ Իսլանդիայի առափնյա պարեկային ծառայությունը մեղադրել էր խմբի անդամներին առանց տեղական իշխանությունների թույլտվության նավի բեկորներ որոնելու մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը |