Հետազոտություն. Օրական 2 ժամից ավելի մեքենա վարելը նպաստում է IQ-ի նվազմանը24 հուլիսի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Օրական 2 ժամից ավելի մեքենա վարելը կամ 3 ժամից ավելի հեռուստացույց դիտելը նվազեցնում է մտավոր կարողությունների գործակիցը՝ IQ-ն (intelligence quotient): Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակել է բժիշկ Քիշան Բաքրանիան բրիտանական Լեսթերի համալսարանից: Գիտնականները կարծում են, որ IQ-ի վրա տևական ժամանակ մեքենա վարելու և հեռուստացույց դիտելու բացասական ազդեցության պատճառը գլխուղեղի ցածր ակտիվությունն է այդ ընթացքում: Հեղինակները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով 37-73 տարեկան ավելի քան 500.000 բրիտանացու կյանքը 5 տարում, գրում է Lenta.ru-ն The Times-ի վրա հղումով: Մասնագետների աշխատանքը նվիրված է սակավաշարժ կյանքի և մտավոր կարողությունների գործակցի միջև կապի հետազոտմանը: IQ-ի պահպանման համար փորձագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը, ինչպես նաև մտավոր զբաղմունքներին, օրինակ, շախմատին կամ համակարգչային խաղերին: Ավելի վաղ Էդինբուրգի համալսարանի գիտնականներն եկել էին այն եզրակացության, որ մտավոր ավելի բարձր մակարդակը մանուկ հասակում նվազեցնում է ինսուլտից, սիրտ-անոթային հիվանդություններից, ծերունական տկարությունից ու ծխելու հետևանքով զարգացած քաղցկեղից մահվան հավանականությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |